News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անվերապահ աջակցում եմ դատավորներ Ռուբեն Վարդազարյանին եւ Ալեքսանդր Ազարյանին։ Այս մասին հայտարարություն է տարածել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը։

NEWS.am-ը ներկայացնում է դատավորի հայտարարությունը.

«Այսուհետ յուրաքանչյուր դատավոր մենակ է՝ իր իրավունքների համար պայքարում:

Մենակ է դիմակայելու օրեցօր ավելացող ճնշումներին, մարտահրավերներին, որովհետեւ մեկ ձայնի ստորագրությամբ, մեկ «անձ»-ի քվեարկությամբ ԲԴԽ-ն դատավորների անկախությունը երաշխավորող մարմնից վերածվեց օրենսդիր մարմնի իշխող ուժի տեղական նշանակության օղակի, դատավորներին պատժող ու զսպող կառույցի, որի «ղեկը» տրվեց սահմանադրական օրենքի պահանջների խախտմամբ ընտրված, տարիքը լրանալու հիմքով լիազորությունները վաղուց դադարած անձի: Մի հանգամանք, սակայն, հաշվի չեն առել:

Դատավորներից յուրաքանչյուրը իրավունքի ինքնուրույն սուբյեկտ է, անհատականություն, ով զգացել է անկախության շունչը եւ յուրացրել մի պարզ ճշմարտություն. ինքն է պատասխանատու իր յուրաքանչյուր որոշման համար: Հետեւաբար Բուլգակովին հետմահու պատասխանատվության ենթարկելով, դատավորի լիազորությունները՝ բաղձալի հրաժարականի մտադրությամբ կասեցնելով. հաջողության չեն հասնելու: Անվերապահ աջակցում եմ իմ գործընկերներին՝ դատավորներ Ռուբեն Վարդազարյանին եւ Ալեքսանդր Ազարյանին»:

Տպել
Ամենաշատ