News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ամերիկացի Մաքենզի Նյուքոմբը TikTok-ում վաճառել է իր հարսանիքը:

Ինչպես հաղորդում է NBC News-ը, հեռուստաընկերության հետ զրույցում աղջիկը բացատրել է, որ նորաձեւ հարսանիքը նախատեսված էր անցյալ տարվա սեպտեմբերի 18-ին եւ պետք է տեղի ունենար իտալական մոդայիկ ռեստորաններից մեկում: Սակայն զույգը չի կարողացել այդքան սպասել ու գաղտնի ամուսնացել է: «Մենք պարզապես շատ-շատ էինք ուզում ամուսնանալ: Մենք չէինք ուզում մեկ տարի սպասել միայն երեկույթի համար»,- խոստովանել է աղջիկը:

Նորապսակների համար շտապելու մեկ այլ պատճառ է հանդիսացել կորոնավիրուսի համավարակը, որը փոխել է նրանց ծրագրերը: Որպեսզի չխախտեն սոցիալական հեռավորության արգելքը, իր հոր խորհրդով, Նյուքոմբը որոշել է հարսանիքը 15 000 դոլարով վաճառել TikTok-ում, թեեւ ամուսինները դրա համար մոտ 25 000 դոլար էին ծախսել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ