News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մարդու կողմից ամեն օր կատարվող քայլերի քանակը կարող է դրական ազդեցություն ունենալ առողջության վրա: Այս մասին հիշեցրել են ԱՄՆ-ում Քաղցկեղի ազգային ինստիտուտի եւ Ծերացման ինստիտուտի մասնագետները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Ամերիկյան բժշկական ասոցիացիայի ամսագրում, հայտնում է «Մոլորակի աչքը»:

Գիտնականները քայլելու օգուտները գնահատել են մի փորձի օգնությամբ, որը անցկացվել է 2003-2006 թվականներին: Դրան մասնակցել է 40-ից բարձր տարիքի շուրջ 4800 մարդ: Հետազոտողներն այնուհետեւ մինչեւ 2015թ. հետեւել են կամավորների առողջական վիճակի մասին տվյալներին։

Արդյունքում պարզվել է, որ օրեկան 8000 քայլը մի շարք պատճառներով 51%-ով նվազեցնում է մահվան հավանականությունը: Միեւնույն ժամանակ, օրական ավելի քան 12 000 քայլ կատարելու դեպքում ռիսկերը նվազում են 64%-ով, ասում են ամերիկացի գիտնականները:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ