News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 23
Տեսնել լրահոսը

Ֆիզիկայի գծով նոբելյան դափնեկիր Պիեռ Կյուրիի (1859-1905) եւ Մարի Սկլոդովսկի-Կյուրիի (1867-1934) ամառանոցը վաճառվում է 790 հազար եվրոյով, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Le Parisien-ին:

Խոսքը վերաբերում է 120 ք/մ մակերեսով առանձնատանը, որը գտնվում է Փարիզի մերձակայքում՝ Սեն Ռեմի լե Շեվրեզ համայնքում: Տունը կառուցվել էր 1890 թվականին եւ օգտագործվել Կյուրի ամուսինների կողմից 1904 թվականից մինչեւ 1906-ի ապրիլ: Մասնագետները նշում են, որ ապագա սեփականատերը ստիպված կլինի ներդնել եւս 200 հազար եվրո այդ տունը վերանորոգելու համար:

Մասնագետների խոսքով՝ բացի հայտնի սեփականատերերից, առանձնատունն ունի նաեւ այլ անհերքելի առավելություններ, այդ թվում՝ 900 ք/մ մակերեսով այգի, ինչպես նաեւ քաղաքամերձ գնացքի կայանին մոտ գտվելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել