News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հնդկաստանի Առողջապահության եւ ընտանեկան բարեկեցության նախարարությունը վերջին մեկ օրվա ընթացքում գրանցել է կորոնավիրուսով վարակման 267.334 դեպք, համավարակի ընթացքում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 25 496 330-ի: Մահվան դեպքերի թիվն ավելացել է 4 529-ով եւ հասել 283 248-ի, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Մահվան ամենօրյա դեմքերի թիվը երկրորդ անընդմեջ հակառեկորդն է դարձել  Հնդկաստանի համար. նախօրեին վարակի բարդություններից մահացել է 4.329 մարդ: Այս ամսվա ընթացքում սա 24 ժամվա ընթացքում իններորդ անգամ մահվան դեպքերի թիվը գերազանցում է 4 հազար մարդը:

Միեւնույն ժամանակ, վերջին շրջանում վարակված մարդկանց օրական թիվը փոքր-ինչ նվազել է. մայիսի 17-ին Հնդկաստանում գրանցվել էր կորոնավիրուսով վարակման 281.386 նոր դեպք, ապա ապրիլի 21-ից ի վեր առաջին անգամ վարակման օրական դեպքերի թիվը 300 հազարից պակաս էր ( այդ օրը գրանցվել էր վարակման 295.041 դեպք), իսկ մայիսի 18-ին գրանցվել էր 263.533 դեպք:

Հնդկաստանում ապրիլի 5-ից ամեն օր գրանցվում է ավելի քան հարյուր հազար նոր վարակված մարդ, իսկ ապրիլի 15-ից՝ ավելի քան 200 հազար: Բացի այդ, մայիսին այդ ցուցանիշը հինգ անգամ գերազանցել էր 400 հազարը, հակառեկորդը գրանցվել էր մայիսի 7-ին եւ կազմում էր 414 188 մարդ, սակայն մայիսի 8-ից սկսվում է օրական ցուցանիշի մակարդակի նվազման միտումը, նշում է Առողջապահության նախարարությունը:

24 ժամվա ընթացքում Հնդկաստանում վերականգնված հիվանդների թիվն ավելացել է 389.851-ով եւ հասել է 21 986 363-ի: Այսպիսով, մայիսի 13-ից սկսած 24 ժամվա ընթացքում վերականգնման օրական թիվը կայունորեն գերազանցում է վարակման նոր դեպքերի թիվը: Կորոնավիրուսով հիվանդ 3.226.719 հիվանդ բուժվում է, ինչը 127.046-ով պակաս է նախորդ օրվա համեմատ:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ օրվա ընթացքում երկրում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստվել է 1.312.155 մարդ, Հնդկաստանում կատարված պատվաստումների ընդհանուր թիվը հասել է 185 809 302-ի: Ընդ որում, երկրում պատվաստանյութերի պակաս կա: Հնդկաստանի իշխանությունները դադարեցրել են պատվաստանյութերի բոլոր մատակարարումներն արտերկիր, Նոր Դելին նախօրեին մի շարք երկրների տեղեկացրել էր, որ, հաշվի առնելով ներքին համաճարակաբանական իրավիճակը, չարժե մինչեւ հոկտեմբեր հնդկական պատվաստանյութերի արտահանման մատակարարումների վերականգնում ակնկալել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ