News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թել Ավիվի համալսարանի հոգեբանները որպես ամուսնացած տղամարդկանց վաղաժամ մահվան պատճառներից մեկը նշել են անբավարարությունն ամուսնական կյանքից, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով The Times Of Israel-ին։

Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ տղամարդկանց շրջանում ամուսնությունից անբավարարությունը կյանքի տեւողության վրա իր ազդեցությամբ կարող է համեմատվել այնպիսի գործոնների ռիսկի հետ, ինչպիսին են ծխելը եւ ֆիզիկական ակտիվության բացակայությունը։ Հետազոտությունը հիմնված է լայն բժշկական տվյալների վրա, որոնք ստացվել են 32-ամյա հետազոտությունների արդյունքում, որոնց ընթացքում զննվել են 10 հազար իսրայելցի տղամարդիկ եւ նրանց մահացությունը։

«Երբ մենք ավելի շատ բան իմացանք հոգեբանական բարեկեցության եւ ֆիզիկական առողջության կապի մասին, մենք հայտնաբերեցինք, որ բավարարությունն ամուսնությունից հետազոտության սկզբում մահվան պրոգնոստիկ գործոն էր ընդհանուր առմամբ եւ մահվան գործոն՝ ուղեղի կաթվածից»,- ասել է Թել Ավիվի համալսարանի բժշկական ֆակուլտետի հանրային առողջապահության դպրոցի առողջության ամրապնդման դեպարտամենտի ղեկավար, բժիշկ Շահար Լեւ-Արին։

Ամուսնությունից դժգոհ տղամարդիկ միջինը 19 տոկոսով ավելի հաճախ էին մահանում հետազոտության ընթացքում, քան նրանց հասակակիցները, որոնք գոհ էին իրենց հարաբերություններից։ Գիտնականները հայտարարել են, որ ամուսնությունից անբավարարությունը կարող է վկայել մահվան ռիսկի մասին։ «Այս հետազոտությունը համոզիչ վկայում է այն մասին, որ ամուսնությունից բավարարությունը եւ դրա ամրությունն արժանի են, որ ներդրումներ արվեն հանրային առողջապահության ինստիտուտների կողմից։ Այն նույն մակարդակով, ինչ մակարդակով որ ներդրումներ են արվում ծխելու դեմ պայքարի եւ ֆիզիկական վարժությունները խրախուսելու մեջ»,- համոզված է Լեւ-Արին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ