News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Նյու Յորքում արգելել են անչափահասների ամուսնությունները՝ ամուսնության տարիքը հասցնելով 18-ի: Նահանգապետ Էնդրյու Կուոմոն նախկինում գործող բացառությունը չեղարկող օրենք է ստորագրել, որով 17-ամյա պատանիներին թույլատրվում էր ամուսնանալ՝ ծնողների եւ դատարանի համաձայնությամբ, հայտնել է The Hill-ը:

«Այս վարչակազմը քրտնաջան պայքար է մղել Նյու Յորքում մանկական ամուսնությունները դադարեցնելու համար, եւ ես հպարտ եմ, որ ստորագրում եմ այս օրենքը խոցելի երեխաներին շահագործումից պաշտպանելու համար», - ասել է Կուոմոն: «Երախտապարտ եմ բազմաթիվ օրենսդիրներին եւ պաշտպաններին, ովքեր ջանասիրաբար աշխատել են այս միջոցառումը առաջ տանելու եւ հետագայում երկրում հարկադիր ամուսնությունները կանխելու ուղղությամբ», - հավելել է նա:

Օրենքն ուժի մեջ է մտնելու օգոստոսի 21-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ