News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Աշխարհի խոշորագույն մասնավոր բարեգործական հիմնադրամներից մեկի համահիմնադիրներ Բիլ Գեյթսի եւ Մելինդա Ֆրենչ Գեյթսի ամուսնալուծությունը պաշտոնապես ավարտվել է, հայտնում է Reuters-ը:

Զույգը ամուսնալուծության դիմումը ներկայացրել է մայիսի 3-ին՝ 27 տարվա ամուսնությունից հետո, սակայն խոստացել է շարունակել իրենց համատեղ բարեգործական աշխատանքը: Այն ժամանակ Գեյթսերը հայտարարել էին, որ համաձայնության են եկել ընտանիքի ունեցվածքը բաժանելու հարցում:

Այս համաձայնագրի մանրամասները չեն բացահայտվում ամուսնալուծության վերջնական որոշման մեջ: Դատարանը վճիռ չի կայացրել փողի, գույքի կամ ամուսնական աջակցության բաժանման մասին: Վճռի մեջ նշվում է, որ զույգը պետք է պահպանի առանձին ապրելու պայմանագրի պայմանները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ