Ջեսիկա Ալվեսը, ով ժամանակին բրազիլացի Ռոդրիգո Ալվես է եղել, պատմել է, որ մեկնել է Բրազիլիա, որպեսզի դառնա առաջին հայտնի տրանսգենդեր կինը, ով արգանդի փոխպատվաստում է արել, հայտնում է The Mirror-ը:

Հայտնի մարդը հույս ունի, որ 30 000 ֆունտ սթեռլինգ արժողությամբ վիրահատությունից հետո ինքը կկարողանա հղիանալ եւ առողջ երեխա ծնել: Մինչ այդ բժիշկները երբեք նման վիրահատություն չեն արել տրանսգենդեր կանանց:

«Հղիանալու համար ես վիրահատությունից հետո պետք է արտամարմնային բեղմնավորման (ԷԿՕ) կուրս անցնեմ: Ճիշտն ասած, ես չեմ պատրաստվում գնահատել հաջողության մակարդակը, քանի որ այս թեմայով հետազոտությունները շատ քիչ են»,- հավելել է Ալվեսը:

Ռոդրիգո Ալվեսը անցյալ տարի ավելի քան 500 000 ֆունտ սթեռլինգ է ծախսել, որպեսզի նմանվի Քեն տիկնիկին, իսկ 2021 թվականին որոշել է ամբողջությամբ փոխել իր սեռը՝ ծախսելով եւս 900 000 ֆունտ: Մասնավորապես, Ռոդրիգոն կատարել է կրծքի եւ հետույքի մեծացում, ինչպես նաեւ ադամախնձորի հեռացում: