Խոսքն Infinity H60 5G կոչվող մոդելի մասին է։ Հաղորդվում է, որ սմարթֆոնը կառուցվելու է Dimensity 810 պրոցեսորի ճարտարապետության վրա։Արտադրողը պատմել է, որ սարքը AMOLED էկրան կունենա՝ 6.6 դյույմ անկյունագծով եւ 1920x1080 պիքսել թույլատրությամբ։ Էկրանի տակ  մատնահետքի սենսորն է, իսկ էկրանը պաշտպանում է Gorilla Glass 5 ապակին, գրում է Planet Today-ը։

Հետաքրքիր առանձնահատկությունների թվում է արհեստական ​​կաշվից պատրաստված հետեւի կափարիչը։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ դա թույլ կտա ավելի վստահորեն հեռախոսը ձեռքում պահել, ինչպես նաեւ սարքին անսովոր եւ ոճային տեսք կհաղորդի:

Հաղորդվում է, որ հետեւի վահանակի վրա չորս տեսախցիկների բլոկն է։ Հիմնական տեսախցիկը 64 մեգապիքսելանոց սենսոր կստանա՝ մինչեւ 108 մեգապիքսել բարձրացմամբ ծրագրային ապահովմամբ։ Մյուս երկուսը 2-ական մեգապիքսել սենսորներ ունեն, իսկ վերջինը՝ հինգ։