News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս գիտական ոլորտին, ինչի վկայությունը գիտության բնագավառի ֆինանսավորման շուրջ 85 տոկոսով աննախադեպ բարձրացումն է: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում կայացած աշխատանքային քննարկման ժամանակ նշել է հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը:

Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ԱԺ պատգամավոր, մշտական հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը, Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

Գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչները բարձրաձայնել են գիտության ոլորտում գնումների կարգավորմանը եւ կազմակերպմանն առնչվող հարցեր, ներկայացրել բարեփոխումների հետ կապված իրենց անհանգստություններն ու ակնկալիքները:

Ֆինանսների նախարարի տեղակալն ու նախարարության մասնագետները ներկայացրել են առկա խնդիրների հնարավոր լուծումները:

Սիսակ Գաբրիելյանը կարեւոր է համարել այն հանգամանքը, որ քննարկումները տեղի են ունենում խորհրդարանում` օրենսդիր, գործադիր եւ գիտական համայնք ձեւաչափով, ինչը հնարավորություն է տալիս լուծումներ գտնել անգամ ամենաբարդ հարցերի վերաբերյալ:

Ավագ Ավանեսյանը վստահություն է հայտնել, որ հաջորդ հանդիպում-քննարկմանը որոշակի խնդիրներ արդեն լուծված կլինեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ