News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փաստաբան Արթուր Ասլամազովը, որը պաշտպանում է օրենքով գող Սերգեյ Ասատրյանի (Օսետրինա կրտսեր) շահերը, չի բացառել քրեական հեղինակության մահը գաղութի ճանապարհին, քանի որ ՌԴ պատիժների կատարման դաշնային ծառայությունը մեկ շաբաթից ավել թաքցնում է նրան ցանկացած շփումից: Այս մասին Lenta.ru-ին ուրբաթ հայտնել է նրա պաշտպանը:

Նրա խոսքով՝ ռեժիմը, որին դատապարտվել է Ասատրյանը, կարող են ապահովել միայն Կրասնոդարի երկրամասում գտնվող երկու բանտ՝ Ենիսեյսկի եւ Մինուսինսկի բանտերը: Երկու բանտում էլ օրենքով գողին չեն հայտնաբերել: Մինչեւ վերջերս Ասատրյանը գտնվել է Աչինսկի մեկուսարանում, սակայն հաստատությունն ընդամենը ժամանակավոր էր, որտեղից տեղափոխում պետք է կատարվեր եւ որտեղ տեղափոխվող դատապարտյալը 20 օրից ավել չի կարող մնալ:

Ալամազովը ենթադրում է, որ իր պաշտպանյալին մի տարանցիկ կետից մյուսն են տեղափոխում, որպեսզի ժամանակ ձգեն եւ թաքցնեն կտտանքների հետքերը: Մյուս հավանական տարբերակն այն է, որ գերատեսչության աշխատակիցները թաքցնում են վերջինիս մահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ