News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ի պատասխան Կանադայի իշխանությունների կողմից հայտարարված հերթական հակառուսական պատժամիջոցներին, որոնք ազդել են ոչ միայն ղեկավարության, ռազմական եւ գործարար շրջանակների, այլ որոշ դեպքերում «սեւ ցուցակում» ընդգրկվածների ամենամոտ ազգականների վրա, Ռուսաստանը փակել է Կանադայի քաղաքացիների համար մուտքը երկիր։ Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։ 

«Խոսքը բարձրաստիճան պաշտոնյաների, նրանց հարազատների եւ ընկերների, ռազմարդյունաբերական համալիրի եւ նավաշինության ոլորտի թոփ-մենեջերների, զինված ուժերի հրամանատարության մասին է»,- ասվում է հայտարարության մեջ։

Ընդհանուր առմամբ պատժամիջոցներ են սահմանվել Կանադայի 26 քաղաքացիների նկատմամբ, որոնց ցուցակը գլխավորում է երկրի վարչապետի կինը՝ Սոֆի Թրյուդոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ