News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 28-ի նիստում վերաբաշխում կատարեց այս տարվա բյուջեի մասին օրենքում: Բացի այդ, որոշեց գնման գործընթաց կազմակերպելու մասին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի ռազմական նշանակության ճանապարհների կառուցման աշխատանքների ֆինանսավորման նպատակով անհետաձգելի և հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

Նախագծով նախատեսվում է թույլատրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը գնման պայմանագրերում նախատեսված աշխատանքների կատարման համար սահմանել ողջամիտ ժամկետ:

2021 թվականի տարեվերջին կնքված պայմանագրերում  նշված կատարման ժամկետներում կապալառուն կատարել է աշխատանքների մի մասը, սակայն անբարենպաստ եղանակային պայմաններով պայմանավորված հնարավոր չի եղել ավարտել շինարարական աշխատանքները: Անհրաժեշտ աշխատանքներ չեն կարողացել կատարել նաև նախագծող և տեխնիկական հսկողություն իրականացնող կազմակերպությունները:

2021 թվականին ավարտված, սակայն ընդունող հանձնաժողովի ակտով դեռևս չընդունված ճանապարհահատվածների պայմանագրերի համաձայն՝ մինչև պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու մասին հանձնման-ընդունման ավարտական արձանագրության ստորագրելը՝ Պատվիրատուն կապալառուին չի վճարել նախատեսված կատարված աշխատանքների ընդհանուր գումարի 5 (հինգ) տոկոսը, որը վերադարձվել է պետական բյուջե:

Տպել
Ամենաշատ