News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում տեղացիները փրկել են նորածին աղջկան, ում ծնողները ողջ-ողջ թաղել են դաշտում, հայտնում է Times Now News պարբերականը։

Միջադեպը տեղի է ունեցել Գուջարաթ նահանգում։ Դաշտում թողած երեխային գտել է տեղացի ֆերմերներից մեկը։ Տղամարդը դեպքի մասին հայտնել էր իրավապահ մարմիններին։ Մի քանի ժամ անց ոստիկանները երեխայի հորն ու մորը  հայտնաբերել էին նահանգի տարբեր շրջաններում:

Ամուսիններին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի եւ երեխային վտանգի ենթարկելու համար։ Իրավապահների խոսքով՝ ծնողներն այդ կերպ որոշել էին ազատվել նորածնից՝ նրա աղջիկ լինելու պատճառով։

Հայրն ու մայրը հարցաքննության ժամանակ ասել են, որ դստերը դեն են նետել, քանի որ կարծում էին, որ գումար չեն գտնի՝ նրա բուժման ծախսերը հոգալու համար։ Նա վաղաժամ էր ծնվել եւ առողջական խնդիրներ ուներ, իսկ հայրը վերջերս կորցրել էր աշխատանքը ֆերմայում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ