News
Լրահոս
News
Շաբաթ
Փետրվար 04
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

«Ես չեմ տեսել, ի՞նչ էին անում որ իրենք»,-այսօր՝ սեպտեմբերի 21-ին, «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը, երբ լրագրողներից մեկի էկրանին տեսավ Եռաբլուրում այսօր կատարվածի տեսանյութերից մեկը, որտեղ ոստիկանները քաշքշելով բերման էին ենթարկում զոհված զինծառայողների ծնողներին:

Երբ լրագրողներից մեկը հայտնեց, որ նրանք հավաքվել էին եւ հայտարարում էին, որ թույլ չեն տալու, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտենա զոհվածների գերեզմաններին, Աղազարյանն ասաց. «Դա ճիշտ մոտեցում չէ»:

Հարցին՝ այդ դեպքում ոստիկանների՞ մոտեցումն էր ճիշտ, Աղազարյանը պատասխանեց․ «Բա եթե պետք է խանգարեն պետական միջոցառումը, ոստիկանությունն ինչի՞ համար է։ Պետք է պահպանվի հասարակական կարգուկանոնը։ Եթե պետական մակարդակով միջոցառում է տեղի ունենում, պետք է ապահովվի դրա անհրաժեշտ մակարդակը։ Այսօր բոլորս լարված վիճակում ենք, պետք չէ թույլ տալ մեկ-երկու անախորժություն։ Ոստիկանությունը վա՞տ է անում, որ նման բան է անում։ Լավ է անում, հարյուր անգամ ասացի, որ լավ է անում»։

Նկատառմանն ի պատասխան, որ մերժված Սերժ Սարգսյանի օրոք նման բան դժվար է հիշել, որ նախկինում լրագրողները կարողացել են լուսաբանել բարձրաստիճան պաշտոնյաների այցերը, Հովիկ Աղազարյանն ասաց. «Որովհետեւ մարդիկ կան, որոնք ասում են՝ չկա՞ մեկը, որ հոկտեմբերի 27 անի: Այսօր մեզ հոկտեմբերի 27 պե՞տք է: Ապահովում են, որ նման բան չլինի, վա՞տ են անում: Մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում եւ ոչ մի քայլ ավելորդ չէ, կանխելու համար անկանխատեսելի գործընթացները:

Ես խոնարհվում եմ բոլոր զոհվածների ծնողների առաջ, բայց 18 տարեկան տղան արդեն ծնողինը չի, այլ հասարակությանը, եւ պարտավոր է ամեն ինչ անել իր հայրենիքի պաշտպանության համար»:

Տպել
Ամենաշատ