Ամերիկյան Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակչուհին երկու տարում երկու անգամ  մեծ գումար է շահել վիճակախաղում, տեղեկացրել է UPI լրատվական գործակալությունը։

Բարբարա Գալաթը որոշել է վիճակախաղի տոմս գնել Ռոլի քաղաքի ավտոլցակայանում։ Խաղարկման ժամանակ բոլոր հինգ թվերը, որոնք գրել էր կինը, համընկել են, եւ նա շահել է 368,8 հազար դոլար։ Կինը գնացել է վիճակախաղի կազմակերպման գրասենյակ խոշոր մրցանակն ստանալու համար։

2021թ. նա արդեն եղել էր այստեղ՝ շահած մեկ այլ գումարը ստանալու համար։ Այդ ժամանակ նա ստացել էր 824,1 հազար դոլարի մրցանակը։