News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Ադրբեջանի վարչապետներ Միխայիլ Միշուստինը եւ Ալի Ասադովը նոյեմբերի 17-ին Բաքվում կայացած բանակցություններից հետո նոյեմբերի 22-ին հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների կառավարությունների ղեկավարները հատուկ ուշադրություն են դարձրել տրանսպորտի, էներգետիկայի եւ այլ ոլորտներում համատեղ նախագծերի իրականացմանը։ Բացի այդ, Միշուստինը եւ Ասադովը քննարկել են երկկողմ ներդրումներին եւ Ռուսաստանի ու Ադրբեջանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող արդիական հարցեր։

Նոյեմբերի 17-ի բանակցությունների ժամանակ Միշուստինը հայտարարել է, որ ռուսական շրջանները շահագրգռված են ադրբեջանական կողմի հետ համագործակցության ընդլայնմամբ, հատկապես նավաշինության, ներդրումների, տրանսպորտի, արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտներում։

Տարածաշրջանային կապերի աշխարհագրության ընդլայնումը եւ մշակված շփումների ամրապնդումը կօգնեն մեր երկրների տնտեսությունների զարգացմանը, կնպաստեն Ռուսաստանի եւ Ադրբեջանի քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը, վստահություն է հայտնել ՌԴ վարչապետը։

Նա նաեւ կոչ է արել ավելի ակտիվ օգտագործել Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հումանիտար համագործակցության զարգացման մեծ ներուժը՝ կենտրոնանալով ընդհանուր լեզվական տարածության պահպանման եւ փոփոխվող պայմաններին դրա հարմարեցման վրա։ Բացի այդ, ՌԴ վարչապետը հայտարարել է ռուս-ադրբեջանական համագործակցության համար տրանսպորտային եւ լոգիստիկ նախագծերի կարեւորության մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ