News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թաթարստանի ղեկավար Ռուստամ Միննիխանովը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է հանրապետության տարածքում անօդաչու սարքերի օգտագործումը։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում:

Հրամանագրում ասվում է, որ միջոցառումն ընդունվել է «հասարակական կարգի պահպանության ուժեղացման, հասարակական անվտանգության եւ արդյունաբերության օբյեկտների ու տրանսպորտային ենթակառուցվածքների անվտանգության ապահովման նպատակով»։

Բացառություն կդառնան անօդաչուները, որոնք օգտագործվում են պետական իշխանության, տեղական ինքնակառավարման մարմինների եւ այլ կազմակերպությունների ու ֆիզիկական անձանց կողմից «օրենսդրությամբ սահմանված կարգով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ