News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոսական անձնակազմի շուրջ երեք ամիս տեւած գործադուլից եւ բողոքի ակցիաներից հետո Անգին Արշակյանն ազատվել է տնօրենի պաշտոնից: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տնտեսագիտության ամբիոնի վարիչ, դասախոս Թագուհի Հովակիմյանը։

Անգին Արշակյանը տնօրենի պաշտոնից ազատվել է նոյեմբերի 25-ին:

«Արդեն հանգիստ մասնակցում ենք մեր դասապրոցեսին, նախկին լարված մթնոլորտը չկա: Դասերն անցկացնում ենք նաեւ շաբաթ օրերին՝ բաց թողածը լրացնելու նպատակով: Գործադուլի ընթացքում վեց աշխատակից աշխատակից աշխատանքից ազատման դիմում էր գրել, այժմ նրանք վերադարձել են»,- ասաց Հովակիմյանը:

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ջեմմա Սարգսյանը, որն աշխատել է Արմավիրի պետական ինդուստրիալ մանկավարժական քոլեջում, ուսմասվար է եղել:

Հիշեցնենք, որ Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում ուսումնական տարվա սկզբից դասախոսները գործադուլ էին հայտարարել՝ պահանջելով քոլեջի տնօրեն Անգին Արշակյանի հրաժարականը։ Դասախոսական անձնակազմը Անգին Արշակյանին մեղադրում է քոլեջն անձնական շահերից ելնելով կառավարելու մեջ։ Արշակյանի հետ տարաձայնությունները սկսվել էին դեռ ամիսներ առաջ, երբ նա ըստ դասախոսների՝ դասասենյակներից մեկից հեռացրել է 44–օրյա պատերազմի մասնակիցների լուսանկարները։ Ուսումնական տարվա սկզբին քոլեջի տնօրենը աշխատանքից ազատել էր Ֆիզկուլտուրայի մասնագետին եւ բուժքրոջը։ Քոլեջի Տնտեսագիտության ամբիոնի վարիչ, դասախոս Թագուհի Հովակիմյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ աշխատանքից ազատվել է եւս վեց աշխատակից։

Նշենք, որ Կրթության տեսչական մարմինը քոլեջում կրթության կազմակերպմանը վերաբերող խախտումներ է արձանագրել։

Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրեն Անգին Արշակյանը ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ իր հրաժարականը պահանջողների դեմ հայց է ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պատվին եւ արժանապատվությանը զրպարտությամբ պատճառված վնասի համար փոխհատուցման պահանջով։ Նա նշել էր, որ իր նկատմամբ ուղղորդված արշավ է կազմակերպվել քոլեջի փոխտնօրեններ Կարինե Հարությունյանի եւ Սուսաննա Մարգարյանի կողմից:

Տպել
Ամենաշատ