News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հիվանդանոցները լի են երեխաներով. Երեւանում շնչելու օդ չկա, աղտոտվածությունը հատել է կարմիր գիծը: Այսպես են փորձագետները գնահատում մայրաքաղաքի էկոլոգիական իրավիճակը:

Բնապահպան Ինգա Զաքարյանը կարծում է, որ Երեւանում շնչելու օդ չկա եւ իրավիճակը կրիտիկական է:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ նման պայմաններում մարդն ավելի խոցելի է դառնում, իմունիտետը թուլանում է, օրգանիզմի համար դժվար է լինում հիվանդությունների դեմ պայքարելը։

«Երբ մարդիկ դուրս են գալիս մաքուր օդ շնչելու, իրականում սկսում են շնչել տարբեր թունավոր նյութերով հագեցած աղտոտված օդը»,- ընդգծեց փորձագետը։

Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գայանե Շահնազարյանը NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Երեւանի աղտոտվածության մակարդակը հատել է կարմիր գիծը։ Ըստ պաշտոնյայի՝ դա պայմանավորված է շինարարական փոշով, մեքենաների քանակի ավելացմամբ եւ քաղաքի մերձակայքում հանքարդյունաբերական ձեռնարկությունների գործունեությամբ:

«Ազոտի երկօքսիդը մոտ է ընդունելի նորմայի վերին սահմանին»,- հավելեց նա:

Ե՛վ մասնագետը, ե՛վ պաշտոնյան նշել են, որ պետք է անհապաղ գործողություներ ձեռնարկել: Շահնազարյանն առաջարկում է թարացնել ավտոպարկը եւ շինարարություն իրականացնել միայն սահմանված չափանիշներին համապատասխան:

Զարաֆյան կոչ է արել նաեւ ավելացնել կանաչ տարածքները եւ արգելել հանրային այգիների տարածքում ներ շենքերի կառուցումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ