News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսական մեդիամենեջեր Արամ Գաբրելյանովը Հայաստանում անցանկալի անձանց ցուցակում է հայտնվել։

Երեւան ժամանելուն պես «Ньюс Медиа» հոլդինգի հիմնադրի անձնագիրը ստուգելիս նախ պահանջել են սպասել, իսկ հետո հայտնել են անձնագրի հետ կապված խնդիրների մասին։ Արդյունքում նրան արգելվել է մուտքը հանրապետություն։

Արամ Գաբրելյանովը քննադատաբար է վերաբերվում Հայաստանի իշխանությունների քաղաքականությանը՝ հիմնականում Լեռնային Ղարաբաղի հարցում, եւ հաճախ է իր կարծիքն արտահայտում։

Հիշեցնենք, որ Արամ Գաբրելյանովը  պետք է մասնակցերՀայաստանում անցկացվելիք լրագրության վարպետության դասընթացներին։

Ավելի վաղ Հայաստան արգելվել էր մուտք գործել Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինին եւ «Россия сегодня» մեդիախմբի եւ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ