News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքական նավթային կորպորացիան (TPAO) նպատակ ունի զարգացնել նոր նախագծեր եւ ընդլայնել կապերը Կասպյան տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է TPAO-ի գլխավոր տնօրեն Մելիհ Խան Բիլգինը, փոխանցում է Anadolu-ն։ Նա հիշեցրել է, որ Ադրբեջանի անկախության տարիներին TPAO-ն ներդրումներ է կատարել Ադրբեջանի էներգետիկ ոլորտում՝ իրականացնելով կարեւոր նախագծեր։ «Թուրքիան այսօր էլ ակտիվ մասնակցություն է ունենում Ադրբեջանի նավթային եւ գազային խոշոր նախագծերում։ Ներդրումների չափը գերազանցում է 15 մլրդ դոլարը։ Մենք ձգտում ենք ոչ միայն զարգացնել գործընկերությունը Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) հետ, այլեւ մասնակցել նոր նախագծերի՝ դրանով իսկ ամրապնդելով կապերը երկրների միջեւ»,-ասել է նա։

Ապա Բիլգինն ուշադրություն է հրավիրել Սեւ ծովում գազի խոշոր հանքավայրի մշակման վրա։ «Մենք միայն ճանապարհի սկզբում ենք։ Գազի արդյունահանումն արդեն սկսվել է։ Նախագծի իրականացումը շարունակվում է»,-ասել է նա։ Նրա խոսքով՝ առաջին փուլում արդյունահանումը կկազմի 10 մլրդ խմ։ «Երկրորդ փուլն ուղղված է «Սաքարիա» հանքավայրից գազի արդյունահանման կրկնապատկմանը։ Հետագայում արդյունահանումը կհասցնենք տարեկան 40 միլիարդի»,-ասել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ