News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առնվազն 288 մարդ զոհվել, 850 հոգի տուժել է երկու ուղեւորատար եւ բեռնատար գնացքների բախման հետեւանքով հնդկական Օդիշա նահանգում։ Այս մասին տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ֆրանս Պրես գործակալությանը։ 

«Հնդկաստանում երկաթուղային աղետի զոհերի թիվը հասել է առնվազն 288 մարդու, 850 հոգի տուժել է»,- նշվել է գործակալության հաղորդագրությունում, հղում է կատարվել մի պաշտոնյայի։

Գնացքների բախումը տեղի է ունեցել ուրբաթ, տեղի ժամանակով ժամը մոտ 19.20-ին (Մոսկվայի ժամանակով ժամը 16.50) Հնդկաստանի Բալասոր քաղաքից ոչ հեռու։ Իշխանությունների ճշտած տվյալների համաձայն՝  Կալկաթայից Չենաի ուղեւորվող ուղեւորատար գնացքի 10-12 վագոն դուրս է եկել գծերից բեռնատար գնացքին բախվելու հետեւանքով եւ հայտնվել է հանդիպակաց գծի վրա։ Որոշ ժամանակ անց գնացքին բախվել է եւս մեկ ուղեւորատար գնացք, ինչի հետեւանքով գծերից դուրս է եկել մարդկանցով լի եւս 3-4 վագոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ