News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 05
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 19-20-ի ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի կողմից գերեվարված 16 անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, զինվորականների և խաղաղ բնակիչների վերաբերյալ տեղեկություններ են փոխանցվել նրանց ընտանիքներին։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի խոսնակ Հասմիկ Սամվելյանը՝ հավելելով, որ այդ անձանց հարազատներին են տրամադրվել նրանց առողջական վիճակի, պահման պայմանների մասին տվյալներ, նաև նրանց լուսանկարները։

Նշվեց, որ ՄԻԵԴ-ը Հայաստանի խնդրանքով դիմել է Ադրբեջանին եւ գերեվարված անձանց վերաբերյալ ստացել տվյալներ։ 

«Այժմ առարկությունների փուլն է։ Այսինքն, եթե հայկական կողմը գերիների վերաբերյալ ստացված տվյաների հիման մարդու իրավունքների խախտումներ արձանագրի, ապա առարակությունները կներկայացնի միջազգային դատարանին»,-ասաց Մանվելյանը:

Իր հերթին, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակից NEWS.am-ին հաստատեցին, որ անցած ամիս, մասնավորապես, հոկտեմբերի 20-ին, իրենք տեսակցել են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության 8 անդամներին, իսկ արդեն այս ամիս տեսակցել են սեպտեմբերի 19-ին և դրանից հետո գերեվարված այլ անձանց եւս: «Այս անգամ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության անդամներին չենք տեսակցել: Նոյեմբերին մենք առաջին անգամ կարողացել ենք տեսակցել մարդկանց, որոնք մասին մեզ տեղեկացվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից: Ուղղակի նրանց թիվը չեմ կարող նշել: Նրանց հնարավորություն ենք տվել փոխանակել ընտանեկան լուրեր»,-ասաց Զարուհի Ամատունին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչ ոմանք ցնծում են ինչ-որ «ստոլբով», Բաքվի պարագլուխը վերհաստատում է հակահայկական նախապայմանները․ Իրանագետ
Մինչ հայության մի հատվածը ցնծում է իր իսկ պետության իրական տարածքի...
Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն. Իշխան Սաղաթելյան
Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր...
Զախարովա. Երեւանը Ղարաբաղի վերաբերյալ որոշումներ կայացրել է ՆԱՏՕ ազդեցության տակ
Այդ գաղափարը ճիշտ չէ, սուտ է...
«Հայաքվեն» հավաքագրել է Արցախի դեմ Ադրբեջանի վերջին ագրեսիայի հետևանքով մեր զոհերի տվյալները.Թվով 167 զոհ և անհետ կորած
Առաջիկայում «ՀայաՔվեն» նախատեսում է զոհերի կենսագրականներն ու սխրանքներն ամփոփող գիրք-ալբոմի հրատարակություն՝ որպես հարգանքի տուրք...
Լեռնային Ղարաբաղում 20 հայ է մնացել. օմբուդսմեն
Մենք տեղեկություններ ունենք, թե ինչ պայմաններում են նրանք ապրում...
Ադրբեջանն ի սկզբանե Լեռնային Ղարաբաղը հայաթափելու նպատակ էր հետապնդում. Թաթոյան
Թաթոյանը քարտեզների վրա մանրամասն ներկայացրել է ադրբեջանական ուժերի գործողությունները յուրաքանչյուր թաղամասում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ