News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ռոբոտների բաց առաջնության (ԱրմՌոբոտիքս) շրջանակում կազմակերպվող «Անօդաչու թռչող սարք» մրցույթին արդեն գրանցվել են 15 թիմեր Հայաստանից, ԱՄՆ-ից, Իսպանիայից, Իրանից եւ Ռուսաստանից: Այդ մասին NEWS.am-ին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից:

Նախատեսվում է, որ մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա հոկտեմբերին, իսկ մինչ այդ կանցկացվեն 5 նախնական փուլեր, որոնց ընթացքում մասնակիցները կներկայացնեն ռոբոտի ամբողջական նախագիծը եւ կոնցեպտը:

Մրցույթին կարող են մասնակցել նաեւ այն թիմեր, որոնք նախօրոք չեն գրանցվել, բայց ունեն պատրաստ ու մրցույթի պայմաններին համապատասխան ռոբոտ:

Մրցույթի ընթացքում մասնակիցների առջեւ դրված խնդիրն է նախագծել ու պատրաստել այնպիսի թռչող սարքեր, որոնք թռիչքի ընթացքում կուսումնասիրեն տարածքը, կհասկանան տեղորոշման համար նախատեսված նշանները, առցանց կուղարկեն պատկերներ, կգտնեն հատուկ նշանատեղը, նշանատեղին կնետեն մինչեւ 100-300գ բեռ եւ կվերադառնան մեկնարկի կետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ