«Երկրապահ» կամավորական միությունից հեռացած ազատամարտիկները նոր հայտարարություն են տարածել, որտեղ անդրադառնում են ԵԿՄ ներկա ղեկավարության հետ իրենց խնդիրներին եւ նշում, որ դրանք կապ չունեն նախընտրական գործընթացների հետ:
Հայտարարությունում ասվում է.
«Ապրիլի 3-ին հրապարակել էինք մոտ 7 տասնյակ երկրապահների նամակը ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանին: Նամակից հետո հայկական մամուլում բազմաթիվ արձագանքներ եղան, ինչի կապակցությամբ նամակի հեղինակները հետեւյալ հայտարարությունն են արել.
Հաշվի առնելով ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքի հետ կապված գործընթացների զարգացումները, առաջարկում ենք.
Բոլոր ցանկացողներին համեմատել մեր կողմից ԵԿՄ նախագահին ներկայացված մեր անդամության կասեցման դիմումի բովանդակությունը, մեր նախկին եւ երկրապահ նոր անդամագրված անդամների կողմից հնչած տեսակետների բովանդակությանը եւ որոշել թե մեզնից ով է արժանի կրել Երկրապահի կոչումը:
Հայտարարում ենք
1. Մեր կողմից բարձրացված հարցերը եւ տարաձայնությունները, չեն առանչվում նախընտրական գործընթացների հետ:
2. Նախընտրական գործընթացներին որեւէ կերպ չխոչնդոտելու համար այլեւս որեւէ կերպ չենք արձագանքելու այս թեմային առնչվող հարցերին:
3. Հետագա զարգացումների հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը կրում է ԵԿՄ վարչության նախագահը»:




























