Երեւանում, այսօր` ապրիլի 6-ին, տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի` հանրապետության «Լավագույն կին գործարար» մրցանակաբաշխությունը:
Հայաստանի վարչապետը հայտարարել էր մրցանակաբաշխություն 4 անվանակարգերում: Ստեղծվել էր մրցութային հանձնաժողով` ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանի գլխավորությամբ: Մրցութային հանձնաժողովի կազմում են նաեւ հայտնի կին գործարարներ Ռոզա Ծառուկյանը եւ Հերմինե Նաղդալյանը:
Մրցանակները բաշխվել են հետեւյալ կերպ.
«Լավագույն կին գործատու» անվանակարգում.
• 1-ին տեղ` Ֆլորա Անտոնյան, «Լեւոն երկրորդ» ՍՊԸ-ի տնօրեն (ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան),
• 2 –րդ տեղ` Կարինե Ղուկասյան, «Կառա եւ Կարեն» ՍՊԸ-ի տնօրեն (ՀՀ Լոռու մարզ, ք. Վանաձոր),
• 3-րդ տեղ` Սուսաննա Մինասյան, «Զվեզդիկ» ՍՊԸ-ի տնօրեն (ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի),
«Լավագույն կին նախաձեռնող» անվանակարգում.
• 1-ին տեղ` անհատ ձեռնարկատեր Լիաննա Ալավերդյան (ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սեւան),
• 2 –րդ տեղ` անհատ ձեռնարկատեր Կարինե Մկրտչյան (ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի),
• 3-րդ տեղ` Արմենուհի Խաչատրյան, «Քոֆի Քափ» ՍՊԸ-ի տնօրեն (ՀՀ ք. Երեւան),
«Մարզի կին-բարեգործ» անվանակարգում.
• 1-ին տեղ` անհատ ձեռնարկատեր Անուշ Ծատուրյան (ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան),
• 2-րդ տեղ` անհատ ձեռնարկատեր Օֆելյա Կարապետյան (ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սեւան):
«Կին արտադրողի լավագույն ապրանքանիշ» անվանակարգում.
• 1-ին տեղ` Ջուլետա Դանիելյան, «Բիո-Քիմ» ՍՊԸ-ի հիմնադիրների խորհրդի նախագահ (ՀՀ ք. Երեւան),
• 2 –րդ տեղ` Լիդա Սարգսյան, «Ֆիրմա Լիդա» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն (ՀՀ ք. Երեւան),
• 3-րդ տեղ` Լյուդմիլա Հովհաննիսյան, «Որդի Արմեն» ՍՊԸ-ի տնօրեն (ՀՀ Կոտայքի մարզ, ք. Հրազդան):



























