Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի անդրանիկ նիստը:

Մինչ քննարկումն սկսելը վարչապետը ողջույնի խոսքով դիմել է ներկաներին. «Այսօր  մենք անցկացնում ենք մեր նորաստեղծ խորհրդի անդրանիկ նիստը, որը պետք է զբաղվի իրավական ակտերի կարգավորմամբ` նպատակ ունենալով կրճատել բյուրոկրատական անիմաստ քաշքշուկները: Եթե պետական գործառույթներում կան այդպիսի ավելորդ ընթացակարգեր, ապա այս խորհրդի առաքելությունն այն է, որ պետք է բացահայտենք դրանք եւ կարգավորենք նորմատիվ ակտերի, կառուցվածքային ու օրենսդրական, ինչպես նաեւ գործող պրակտիկայի փոփոխություններովե:

Օրակարգի առաջին հարցով ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնե ԾԻԳ-ի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եղիազարյանը զեկուցել է ԾԻԳ-ի գործարկման ուղղությամբ սահմանված ժամանակացույցով կատարված աշխատանքների վերաբերյալ:

Նիստում ներկայացվել է «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնե ԾԻԳ-ի 2012 թ. աշխատանքային ծրագիրը: Քննարկման արդյունքում որոշվել է ՀՀ Նախագահի 2011 թ. 246-Ն հրամանագրում ներկայացված 17 գերակա ոլորտներից որպես վերլուծության ենթակա առաջին երեք ոլորտներ առանձնացնել հանրային, առողջապահական ու տրանսպորտային  ծառայությունների բնագավառները:

 Խորհուրդը հաստատել է ԾԻԳ-ի 2012 թ. ծախսերի նախահաշիվը, ինչպես նաեւ խորհրդի անդամների, ԾԻԳ-ի աշխատակազմի եւ միջազգային դոնոր-կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ պարբերական աշխատանքային քննարկումների ձեւաչափը: