NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել ապրիլի 7-ին, Սիսիանի հոսպիտալում ժամկետային զինծառայող Հայկ Ղազարյանի  մահվան պատճառների վերաբերյալ: Մեր աղբյուրների փոխանցմամբ`  Հայկ Ղազարյանը, հնարավոր է, մահացել է մենինգիտ հիվանդությունից:  Նա եղբոր հետ միասին  նույն զորամասում էր ծառայում:

Հայկ Ղազարյանի ինքնազգացողությունը վատացել է, ժամը 14.00-ի սահմաններում տեղափոխել են Սիսիանի հոսպիտալ, նկատելով, որ վիճակը չի լավանում, ռեոմոբիլ են կանչել` Երեւան տեղափոխելու համար, սակայն չեն հասցրել, ժամը 21-ի սահմաններում նա մահացել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ապրիլի 7-ին Սիսիանի հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող Հայկ Ղազարյանը: ՊՆ լրատվական ծառայության աշխատակից Մուշեղ Աղեկյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել էր, որ Ղազարյանը զորակոչվել էր Վաղարշապատի զինկոմիսարիատից եւ ծառայություն էր անցնում Գորիսի զորամասում:  Դեպքի կապակցությամբ այլ մանրամասներ հայտնի չեն, հարուցվել է քրեական գործ  քր.օր.-ի 376-րդ հոդվածի հատկանիշներով` «անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ»: