Միքայելյանի անվան հիվանդանոցում այսօր ապրիլի 9-ին  մահացել է Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղի գյուղապետ Արարատ Պողոսյանը: Վերջինս հիվանդանոց տեղափոխվել էր ապրիլի 7-ին:

Միքայելյանի անվան հիվանդանոցի փոխտնօրեն Օնիկ Մելքոնյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ գյուղապետը երկար ժամանակ տառապել է խրոնիկ հիվանդությամբ: Իսկ վերակենդանացման բաժանմունքից տեղեկացանք, որ մահը վրա է հասել հեմորագիկ ինսուլտից: