2012 թ. ապրիլի 10-ին՝ ժամը 15:00-ին, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա. Սուքոյանի նստավայրում (ք. Երեւան, Թբիլիսյան խճ. 3/9) կայանալու է «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ-ն ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի՝ պատվին, արժանապատվությանը եւ գործարար համբավին պատճառված վնասի հատուցման պահանջի վերաբերյալ հերթական դատական նիստը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակից հայտնում են, որ կազմակերպության կողմից հայցադիմում ներկայացնելու համար հիմք են հանդիսացել Վլադիմիր Գասպարյանի կողմից 2011 թ. հոկտեմբերին երկու հարցազրույցներում արած հայտարարությունները:
Կազմակերպությունը գտնում է, որ հարցազրույցներն իրենց մեջ պարունակում են մի շարք վիրավորական եւ միեւնույն ժամանակ կազմակերպության բարի համբավն արատավորող արտահայտություններ:



























