Քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը չի բացառում, որ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի խոսքերն ադրբեջանական լրատվամիջոցները կարող էին խեղաթյուրել:
NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Մատվիենկոյի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Բաքվում արված հայտարարությունը, փորձագետը կարծիք հայտնեց, որ Մատվիենկոն, ըստ ամենայնի, հակամարտության մանրամասներին եւ առանձնահատկությանն այնքան էլ չի տարապետում, եւ արդյունքում բաց է թողել սկզբունքներից մեկը` ժողովուրդների ինքնորոշման իրավունքին վերաբերող սկզբունքը: Նշենք, որ անդրադառնալով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը` Մատվիենկոն հայտարարել էր, որ այն պետք է լուծվի տարածքային ամբողջականության եւ ուժի չկիրառման սկզբունքների հիման վրա: Միաժամանակ, ըստ Սերգեյ Մինասյանի, հաշվի առնելով ադրբեջանական ԶԼՄ-ների գործելաոճը, կարելի է ենթադրել, որ նրանք «մոռացել են» սկզբունքներից մեկը:



























