Եվրամիության եւ ԵԽ-ի «Լրատվամիջոցների ազատության, պրոֆեսիոնալիզմի եւ բազմակարծության խթանումը Հարավային Կովկասում եւ Մոլդովայում» 2011-2012թթ. համատեղ ծրագրի շրջանակներում 2012թ. ապրիլի 11-ին ԵՊՀ-ում կկայանա «Նոր եւ այլընտրանքային լրատվամիջոցների էթիկական եւ իրավական խնդիրները» թեմայով միջազգային միջբուհական գիտաժողով:
Միջոցառումն իրականացվում է Հայկական օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիայի հետ համագործակցությամբ, Երեւանի պետհամալսարանի եւ Բրյուսովի անվան Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի մասնակցությամբ:
Գիտաժողովում զեկուցումներով հանդես կգան գերմանացի իրավաբան Նիլս Լեոպոլդը, ԵՊՀ եւ ԵՊԼՀ դասախոսներ, փորձագետներ, ասպարեզի մասնագետներ:
Գիտաժողովին ներկա կգտնվեն հայաստանյան մի շարք բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետների ուսանողներ, դասախոսներ, լրագրողներ, փորձագետներ: Ողջույնի խոսքով հանդես կգան Եվրոպայի Խորհրդի, Եվրոպական Միության հայաստանյան գրասենյակների ներկայացուցիչները:



























