ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ) եւ ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչությունը (ՄԱԿ/ՀՏՎ) ՄԱԿ-ի «Կայուն էներգետիկա բոլորի համար» նախաձեռնության շրջանակներում 2012թ. ապրիլի 4-ից օգոստոսի 10-ը հայտարարում են լրագրողական մրցույթ:

Մրցույթը հայտարարվում է Հայաստանում կայուն էներգետիկայի կարեւորությունը, ինչպես նաեւ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի կողմից վերականգնվող էներգիայի աղբյուրների եւ էներգաարդյունավետության ոլորտներում իրականացվող աշխատանքները լավագույնս լուսաբանելու համար:

 Մրցանակներ են նախատեսված հետեւյալ 5 անվանակարգերում`

• Լավագույն տեսառեպորտաժ

• Լավագույն ռադիոռեպորտաժ

• Լավագույն առցանց հոդված

• Լավագույն տպագիր հոդված

• Լավագույն լուսանկար

Մանրամասներին կարող եք ծանոթանալ www.un.am/am/Contests կամ www.nature-ic.am կայքերում: