Ժնեւի կոնսերվատորիայի ուսանող Նարեկ Ավագյանը (մասնագիտացումը` լայնակի ֆլեյտա) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կստանա մինչեւ 2013 թ. գարնանային զորակոչը: Հարցը ներառված է կառավարության ապրիլի 12-ի նիստի օրակարգում:
Ն. Ավագյանը 2002 թվականին գերազանցությամբ ավարտել է Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի ֆլեյտայի դասարանը, որից հետո 2005 թվականին ընդունվել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Ն. Ավագյանը 13 տարեկանից Վ. Սպիվակովի անվան բարեգործական միջազգային հիմնադրամի կրթաթոշակառու է: 2008-2011 թվականներին սովորել է Արևմտյան Շվեյցարիայի Ժնեւի կոնսերվատորիայում, որն ավարտելով ընդունվել է նույն բուհի մագիստրատուրա` լայնակի ֆլեյտա մասնագիտությամբ:
Ն. Ավագյանի մայրը` տաղանդավոր կոմպոզիտոր Ջեննի Ասատրյանը, դիմել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն` որդուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու խնդրանքով:



























