Մաշտոցի պուրակում այսօր` ապրիլի 11-ին կրկին միջոցառումներ են նախատեսված:

Մասնավորապես, ժամը 16:00-19:00-ին Հայաստանի ալպինիզմի ֆեդերացիան կանցկացնի սպորտային սիրողական միջոցառումներ (slackline):

20:00- 21:00-ին կլինի ֆիլմի դիտում. «Սա է մեր հարստությունը» (This is our wealth): Ֆիլմը ներկայացնում է Ջերմուկի տեսարժան վայրերը, զբոսաշրջության զարգացման հնարավորությունները, քաղաքի պատմական տեղեկությունները եւ այս ամենի հակադրությանը Ամուլսարի ոսկու հանքի ծրագրի իրականացմանը: Ֆիլմում իրենց մտահոգություններն են հայտնում Ջերմուկի գործարարները, քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը, բնապահպանները եւ քաղաքի երիտասարդ ակտիվիստները:

Նշենք նաեւ, որ ապրիլի14-ին Մաշտոցի պուրակում անվճար տնկիներ կբաժանվեն` տնկելու համար: