«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, ապրիլի 12-ին ժամը 10.00 – 24.00 կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 1-ին բնակելի զանգվածի եւ հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:



























