Անանիա Շիրակացիի անվան ճեմարանը, որպես «Կանաչ մոլորակ» միջազգային էկոլոգիական շարժման  պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանում, կազմակերպում է «Կանաչ մոլորակ-2012» մրցույթի հայաստանյան ազգային փուլը:

Ըստ այդմ, մրցույթը կանցկացվի հետեւյալ անվանակարգերում.

«Դարավոր ավանդույթների բազմազանություն», «Գիտափորձ տիեզերքում», «Կանաչ մոլորակը երեխաների աչքերով», «Անտառի կյանքը եւ մարդկային ճակատագրերը», «Բնությունն անգնահատելի պարգեւ է. միակը բոլորի համար», «Էկո-օբյեկտիվ», «Ժամանակակից կյանքը եւ ավանդույթները», «Ժամանակակից տեխնոլոգիաները`  բնությանը ծառայելու համար», «Բնություն, էկոլոգիա, մշակույթ»:

Մրցույթների անցկացման պայմաններին կարելի է ծանոթանալ www.greenplaneta.ru կայքում:

«Կանաչ մոլորակը երեխաների աչքերով» մրցույթի աշխատանքները անհրաժեշտ է ներկայացնել բնագրերով (դրանք չեն վերադարձվում) Անանիա Շիրակացիի ճեմարանի ընդունարան հետեւյալ հասցեով` Երեւան, Արտեմ Միկոյանի 35 : Մնացած մրցույթներին ներկայացվող  աշխատանքները կարելի է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` [email protected]  հասցեով:

Աշխատանքների ներկայացման վերջնաժամկետը ապրիլի 30-ն է: