Երեւանում, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, ապրիլի 13-15-ին կկայանա ամենախոշոր միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` «Շինարարություն եւ Վերանորոգում EXPO 2012» խորագրով:
Ցուցահանդեսը, որը կազմակերպվում է 9-րդ անգամ, ամենախոշոր շինարարական ցուցահանդեսն է Հայաստանում, տեղակայվելով մոտ 1500 քմ տարածքում, մեծ խթան է հանդիսանում մասնակից կազմակերպությունների գործնական կապերի ամրապնդման, հեղինակության բարձրացման, բիզնեսի զարգացման, ինչպես նաեւ շինարարական շուկայի վերաբերյալ տեղեկատվության հարստացման գործում:
Ցուցահանդեսին կմասնակցեն խոշոր շինարարական ապրանքանիշերը ոչ միայն Թուրքիայից, Վրաստանից, Բելառուսից, Ուկրաինայից եւ Պարսկաստանից, այլեւ մի շարք այլ զարգացած արդյունաբերությամբ երկրներից: Հենց այս իրողությունն էլ եզակի հնարավորություն կդառնա գործնական հարաբերությունների հաստատման համար հայկական եւ վերոնշյալ կազմակերպությունների միջեւ: Տեղական կազմակերպությունների համար սա թերեւս մեծ հեռանկարներ է բացում տեղում գործնական հարաբերություններ հաստատել, որն էլ ուղղված է շինարարության ոլորտում առաջադեմ ընկերությունների հետ ինտեգրացմանը, իսկ վերջինս անհրաժեշտ նախադրյալներ է ստեղծում Հայաստանի տնտեսության մեջ միջազգային ներդրումների աճի համար:
Ցուցահանդեսի նպատակները.
-Իրացման նոր շուկաների որոնում
-Հայաստանի տնտեսությունում օտարերկրյա ներդրումների ներգրավում
-Հայաստանի տնտեսական ներուժի ներկայացում
-Նոր գործընկերների որոնում
Ցուցահանդեսի թեմատիկ բաժիններն են.
Շինարարական տեխնոլոգիաներ եւ տրանսպորտային միջոցներ,
Շինարարական նյութեր
Փայտյա եւ մետաղյա հավաքածուներ
Էներգո-ջերմա-ջրամատակարարման համակարգեր
Անվտանգության համակարգեր
Կերամիկա եւ քար
Պատերի եւ առաստաղերի դեկոր, լույսի աշխարհ
Ծածկեր եւ մեկուսիչներ
Ջեռուցման եւ օդափոխման համակարգեր
Լաքեր եւ ներկեր, հատակի ծածկեր
Դռներ եւ պատուհաններ, կահույք եւ աքսեսուարներ
Անշարժ գույք եւ նախագծում
Ինտերիերի եւ էքստերիերի դիզայն
Վիտրաժներ, լողավազաններ, սանտեխնիկա
Ցուցահանդեսի մասնակիցներն են ավելի քան 100 տեղական եւ արտասահմանյան ընկերություններ, շուկայում առաջատար դիրք զբաղեցնող, ներդրող, շինարարական, խորհրդատվական, նախագծող կազմակերպություններ:



























