Երեւանում, ապրիլի 13-ին, ժամը 11.12-ին ահազանգ է ստացվել, որ Դեմիրճյան փողոցի թիվ 38 շենքի 5-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը եւ ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակում անօգնական վիճակում հայտնաբերել են 84 տարեկան կնոջը եւ հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:




























