«Բարսիս» ընկերությունը, ով հայ սպառողին ծանոթ է «Նոր տուն» շինանյութերի խանութների ցանցով, սկսել է ակտիվորեն շուկայում առաջ մղել «Կալդո» (KALDO) ապրանքանիշը: Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այս ապրանքանիշը զբաղեցնում է ամենամեծ եւ ամենամասնագիտացված  տաղավարներից մեկը: «Կալդո» ապրանքանիշը ներկայանում է մետաաղապլաստե եւ պոլիպրոլենային խողովակներով, ծորակներով, լվացարաններով, պոմպերով և մարտկոցներով: «Բարսիս» ընկերության գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մերի Գրիգորյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ «Կալդո» ապրանքանիշը  շուկա է մտնում եվրոպական ստանդարտներով: Ընկերությունն առաջարկում է որակյալ, սակայն գնային առումով մրցունակ ապրանքներ: Ընդ որում` խողովակները պատրաստվում են Հայաստանում` կորեական հումքով եւ գերմանական տեխնոլոգիայով:  Մ. Գրիգորյանը չբացառեց, որ այդ ապրանքատեսակները նույնպես արտադրվեն Հայաստանում: «Միջին գնային սեգմենտում ներկայացնում ենք ամենաորակյալ ապրանքները»,- ասաց Մ. Գրիգորյանը:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով` մետաղապլաստե խողովակները պատրաստվում են «Պերտ» տեսակի հումքից, որն ավելի թանկ ու որակյալ է «Պեքս» տեսակի հումքից, որով պատրաստված են տեղական շուկայում առաջարկվող խողովակների հիմնական մասը: Ծորակները պատրաստված են պղնձի հատուկ համաձուլվածքից (կերամիկական  միջուկով), որը թույլ է տալիս 500 հազ. անգամ անխափան աշխատեցնել (մեր հաշվարկներով` սա կբավականացնի մոտ 25 տարի): Հայաստանյան պայմաններում մեծ պահանջարկ կարող են վայելել նաեւ պոմպերը, որոնք ունեն չժանգոտող պողպատից կցամասեր, այսինքն` բացառում են պոմպի խափանումը ջրի նստվածքի  հետեւանքով:

Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի