ԱՄՆ-ն առգրավել է Իրանի հետ կապված շուրջ 500 միլիոն դոլարի ակտիվները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

«Մեզ հաջողվել է առգրավել մոտ 350 միլիոն դոլարի կրիպտոակտիվներ, ևս 100 միլիոն դոլար էլ ստացել ենք վերջերս։ Այսպիսով՝ ընդհանուր գումարը հասնում է գրեթե կես միլիարդի։ Բացի այդ, մենք սառեցնում ենք նրանց բանկային հաշիվները», — նշել է նա Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Ապրիլի 24-ին Բեսենթը հայտնել էր, որ Վաշինգտոնը սառեցրել է Թեհրանի հետ կապված 344 միլիոն դոլարի կրիպտոարժութային հաշիվները։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի քայլեր ձեռնարկել, որպեսզի Իսլամական Հանրապետությունը զրկվի գումարներ ստեղծելու, տեղափոխելու և հայրենիք վերադարձնելու հնարավորությունից։