Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Հունգարիայի նորընտիր վարչապետ Պետեր Մադյարի հետ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ ներկայացրել է այն պայմանները, որոնց դեպքում Եվրամիությունը կապասառեցնի Բուդապեշտի համար նախատեսված միջոցները։ Այս մասին նա գրառում է կատարել X սոցիալական ցանցում։
«Այսօր Բրյուսելում շատ արդյունավետ քննարկում ունեցանք Պետեր Մադյարի հետ։ Քննարկել ենք այն անհրաժեշտ քայլերը, որոնք թույլ կտան ապասառեցնել Հունգարիայի համար նախատեսված ԵՄ միջոցները», — ասված է հրապարակման մեջ։
Եվրահանձնաժողովի նախագահի խոսքով՝ երկրում առկա ենթադրյալ կոռուպցիայի և օրենքի գերակայության հետ կապված խնդիրների պատճառով միությունը դադարեցրել էր հունգարական կողմին հասանելիք վճարումները։
Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ Եվրամիության բարօրության համար, Եվրահանձնաժողովն այժմ կաջակցի Մադյարին և կօգնի կարգավորել այդ խնդիրներն ու վերահաստատել համաեվրոպական արժեքները։





























