Գերմանիայի կանցլերը պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի դադարեցմանը, Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Գերմանիայի կանցլերը պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի Ռուսաստանի/Ուկրաինայի պատերազմի դադարեցմանը (որտեղ նա բացարձակապես անարդյունավետ էր) և իր քայքայված երկրի վերականգնմանը, հատկապես ներգաղթի և էներգետիկայի հարցերում, և քիչ ժամանակ ծախսի նրանց գործերին միջամտելու վրա, ովքեր վերացնում են Իրանի միջուկային սպառնալիքը՝ դրանով իսկ Աշխարհը, ներառյալ՝ Գերմանիան, դարձնելով ավելի անվտանգ վայր»,- նշել է ԱՄՆ նախագահը:





























