ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին նամակներ է հղել, որոնցում պարզաբանել է, որ Իրանի հետ կրակի դադարեցման առնչությամբ՝ ինքը Կոնգրեսի թույլտվության կարիքը չունի Իրանում ռազմական գործողություններ իրականացնելու համար, չնայած այն հանգամանքին, որ հակամարտությունն այս շաբաթ հասել է 60-օրյա սահմանագծին: Դրա մասին հայտնում է NBC News-ը:

«2026 թվականի ապրիլի 7-ին ես հրաման եմ տվել երկշաբաթյա կրակի դադարեցման մասին: Այդ ժամանակից ի վեր կրակի դադարեցումը երկարաձգվել է: 2026 թվականի ապրիլի 7-ից ի վեր ամերիկյան զորքերի և Իրանի միջև ոչ մի փոխհրաձգություն չի եղել: Մարտական գործողությունները, որոնք սկսվել էին 2026 թվականի փետրվարի 28-ին, դադարեցված են:

Չնայած իրանական վարչակարգի դեմ Միացյալ Նահանգների գործողությունների հաջողությանը և կայուն խաղաղություն ապահովելու շարունակական ջանքերին՝ Իրանից բխող սպառնալիքը Միացյալ Նահանգների և մեր զինված ուժերի համար դեռևս զգալի է»,- գրել է Թրամփը: