Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 4-ին յուրահատուկ ջերմությամբ է ողջունել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին։ Նրանք փոխանակվել են ոչ միայն ձեռքսեղմմամբ, այլև գրկախառնվել են։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը եվրոպացի այլ առաջնորդների հետ միասին ժամանել է Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար։

Միջոցառումն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։