ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է կրճատել Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը և ուժեղացնել ճնշումը ՆԱՏՕ-ի ու ԵՄ երկրների վրա, եթե Հանրապետական կուսակցությունը նոյեմբերին միջանկյալ ընտրություններում վատ արդյունք ցույց տա։ Այդ մասին գրում է Politico թերթը՝ վկայակոչելով անանուն եվրոպացի պաշտոնյայի։
Պարբերականի զրուցակցի կարծիքով՝ Թրամփը կգնա այդ քայլին, որպեսզի վերականգնի իր հիմնական ընտրազանգվածի աջակցությունը։ Պաշտոնյան նշել է, որ կա ԱՄՆ-ի՝ ՆԱՏՕ-ի նկատմամբ դիրքորոշման «էլ ավելի վատթարացման» վտանգ։
Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարարի հանրային կապերի գծով օգնական Շոն Փարնելը հայտարարել էր, որ Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը կարգադրել է Գերմանիայից դուրս բերել 5 հազար ամերիկացի զինծառայողի։ Նրա խոսքով՝ ակնկալվում է, որ զորքերի դուրսբերումը կավարտվի առաջիկա 6-12 ամիսների ընթացքում։




























