Երևանում, այսօր՝ մայիսի 4-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է  Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովը։

Այս տարի գագաթնաժողովն անցկացվում է «Կառուցելով ապագան․ միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսով։

Նախորդ գագաթնաժողովներն անցկացվել են Պրահայում, Քիշնևում, Գրանադայում, Օքսֆորդշիրում, Բուդապեշտում, Տիրանայում և Կոպենհագենում։

Գագաթնաժողովին մասնակցում են, մասնավորապես, Բուլղարիայի նախագահ Իլիանա Յոտովան, Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը, Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը, Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան, ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը, Իտալիայի վարչապետ Ջորջիո Մելոնին, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը, Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտ Մեցոլան, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուն, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։