Մայիսի 4-ին Երևանում տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովին նվիրված փոստային նամականիշի մարման արարողությունը։

Արարողությունը տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Դրան մասնակցել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան և Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինը։

Հիշեցնենք, որ միջոցառմանը մասնակցել են եվրոպական երկրների առաջին դեմքերը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ղեկավարները։ Ընդհանուր առմամբ, Եվրոպական քաղաքական համայնքը միավորում է մոտ 50 երկրի առաջնորդների։

Լիագումար նիստից հետո եվրոպացի առաջնորդները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։